ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եվրախորհրդարանի նախագահը մեկնել է Կիեւ եւ Գերագույն  ռադայի նախագահի հետ քննարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Եվրախորհրդարանի նախագահը մեկնել է Կիեւ եւ Գերագույն ռադայի նախագահի հետ քննարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Եվրախորհրդարաի նախագահ Ռոբերտա Մեթսոլան նախօրեի երեկոյան մեկնել է Կիեւ։

«Հաճելի է վերադառնալ Ուկրաինա։ Այս խիզախ մարդկանց մոտ, որոնք ոգեշնչել են ողջ աշխարհին։ Հերոսների մոտ, որոնք հրաժարվում են հանձնվել։ Նրանց մոտ, որոնք զոհաբերել են ամեն ինչ հանուն մեր արժեքների։ Այն եվրոպացիների մոտ, որոնց տունը մեր Եվրոպական միությունում է»,- գրել է Մեթսոլան Թվիթերի իր միկրոբլոգում։

Ինչպես տեղեկացրել է РБК-Украина-ն, Կիեւում Մեթսոլան հանդիպել է Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։

Ստեֆանչուկն, իր հերթին, ընդգծել է, որ Եվրախորհրդարանը, անկասկած, Ուկրաինային աջակցողների առաջնագծում է։

Նա տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Ստեֆանչուկը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը ֆինանսական աջակցության, մակրոֆինանսական օգնության համար, ինչպես նաեւ բարձրացրել է Չինաստանի «այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ առաջարկների թեման։

«Շեշտադրել եմ, որ կա խաղաղության բանաձեւ, որն առաջարկել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Եվ հենց այս առաջարկությանն աջակցելու կոչ ենք անում աշխարհին»»,- ասել է Ստեֆանչուկը։

  • Կիսվել: