շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Եվրահանձնաժողովը շուտով Եվրամիության խորհրդի հաստատմանը կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը. Բորել

Եվրահանձնաժողովը շուտով Եվրամիության խորհրդի հաստատմանը կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը. Բորել

Եվրահանձնաժողովը շուտով Եվրամիության խորհրդի հաստատմանը կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը։ Այս մասին այսօր միության արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նրա խոսքով՝ հայտարարված նախագիծը երկու օրից պետք է համաձայնեցվի Եվրահանձնաժողովի ծրագրված նիստում, որից հետո հաստատման կներկայացվի։

Բորելը հավելել է, որ պատժամիջոցների փաթեթի վրա աշխատանքը գրեթե ավարտված է։ Խոսքը, մասնավորապես, անձնական միջոցների, ինչպես նաև տնտեսական ու ոլորտային սահմանափակումների մասին է։

Այն կներառի սև ցուցակի ընդլայնում, արտահանման սահմանափակումներ, այդ թվում՝ ռուսական ադամանդների, նավթի գնի առաստաղի խստացման միջոցառումներ, ինչպես նաև պատժամիջոցները շրջանցելու դեմ միջոցառումներ։

Մասնավորապես՝ միջոցառումները կարող են ազդել ռուսական ադամանդ արտադրող Алроса-ի վրա, որն այժմ արդեն գտնվում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ, մի որոշում, որը կարող է նվազեցնել եկամուտը և մեծացնել լոգիստիկ ծախսերը:

  • Կիսվել: