Եվրահանձնաժողովը ներկայացնում է ռուսական գազից հրաժարվելու ծրագիր
Եվրահանձնաժողովը (ԵՄ կառավարությունը) այսօր կներկայացնի ռուսական գազից աստիճանաբար հրաժարվելու ծրագիր։ Ռուսական գազը ներկայում կազմում է ԵՄ մատակարարումների 40%-ը, տեղեկացնում է BBC-ն։
«Ծրագիրը զգալիորեն կնվազեցնի մեր կախվածությունը ռուսական գազից արդեն այս տարի, և մի քանի տարվա ընթացքում թույլ կտա ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից ներմուծումից», ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսը:
Reuters-ը և FT-ն գրում են, որ ծրագրում առաջարկվում է ավելացնել հեղուկ գազի գնումները (հիմնական մատակարարներն են Քաթարը և ԱՄՆ-ը) եւ պահեստավորումը, ավելացնել ջրածնի և կենսագազի արտադրությունը, արագացնել հողմաղացների և արևային ֆերմաների կառուցումը։