շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եվրահանձնաժողովը կհանձնարարի Ուկրաինայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել

Եվրահանձնաժողովը կհանձնարարի Ուկրաինայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել

Եվրահանձնաժողովը երեքշաբթի կհաստատի ԵՄ երկրներին ուղղված հանձնարարականի տեքստը՝ Կիևի հետ պաշտոնական բանակցություններ սկսել միությանը Ուկրաինայի անդամակցելու պայմանների վերաբերյալ, տեղեկացնում է Bloomberg-ը։

Ինչպես հաղորդվում է՝ ԵՄ գործադիր մարմնի ներկայացուցիչները կհանդիպեն երեքշաբթի երեկոյան՝ վերջնականացնելու որոշման տեքստն ու առաջարկելու պաշտոնապես սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ։ Միևնույն ժամանակ, սպասվում է «դրական ելք» Կիևի համար, բայց մի շարք պայմաններով։

  • Կիսվել: