հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
EUMETSAT-ը դադարեցնում է տվյալների փոխանակումը Ռուսաստանի հետ․ դրանք կարող են օգտագործվել քիմիական զենքի կիրառման համար

EUMETSAT-ը դադարեցնում է տվյալների փոխանակումը Ռուսաստանի հետ․ դրանք կարող են օգտագործվել քիմիական զենքի կիրառման համար

Արբանյակային օդերեւութաբանության եվրոպական առաջատար EUMETSAT կազմակերպությունը, որը գործում է Գերմանիայում, դադարեցնում է օդերեւութաբանական տվյալների փոխանակումը Ռուսաստանի հետ: Այս մասին Reuters-ին հայտնել են կազմակերպությունից։

EUMETSAT-ի անդամ երկրների հատուկ խորհուրդը որոշում է կայացրել կասեցնել Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության համաձայնագիրը, ներառյալ տվյալների փոխանակումը և անձնակազմի վերապատրաստումը:

Ավելի վաղ առնվազն երեք նմանատիպ եվրոպական կազմակերպություններ հրաժարվել էին Ռուսաստանի հետ համագործակցությունից։

Ինչպես նշել են ռազմական փորձագետները, օդերևութաբանական տվյալները, ինչպիսիք են քամու ուղղության և արագության մասին տեղեկատվությունը, ինչպես նաև տեղումների հավանականությունը, կարող են որոշիչ դեր խաղալ քիմիական կամ մանրէաբանական զենքի կիրառմամբ հարձակումների պլանավորման գործում: ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն չեն բացառում Ուկրաինայում Ռուսաստանի կողմից նման զենքի կիրառումը։

  • Կիսվել: