կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եթովպիայում հանքի փլուզման հետեւանքով փլատակների տակ է մնացել ավելի քան 20 մարդ

Եթովպիայում հանքի փլուզման հետեւանքով փլատակների տակ է մնացել ավելի քան 20 մարդ

Ավելի քան 20 մարդ Եթովպիայում մնացել է փլատակների տակ կիսաթանկարժեք քարերի արդյունահանման հանքի փլուզման հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է BBC հեռուստառադիոկորպորացիան։

Փլատակների տակ են մնացել ծիածանաքար որոնողները։ Շրջակա բնակավայրերի բնակիչները փորձում են օգնել նրանց եւ մաքրել փլատակները։ Բայց նրանց համար խիստ դժվար է հեռացնել հսկա ապարները, BBC-ն մեջբերել է ականատես Թեսֆայեի խոսքերը։

«Մենք հուսով ենք գտնել ողջ մնացածներին, երբ հասնենք միջադեպի վայր,- ասել է նա։- Շանսերն ավելի քիչ են, բայց մենք չենք դադարեցնում մեր ջանքերը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: