ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե մարդիկ իմանային, որ սոցիալական հեռավորության պահպանումն ու դիմակների կրումը օգտակար կլինի, կանեին, ինչը տեղի չունեցավ. Բոլթոն (տեսանյութ)

Եթե մարդիկ իմանային, որ սոցիալական հեռավորության պահպանումն ու դիմակների կրումը օգտակար կլինի, կանեին, ինչը տեղի չունեցավ. Բոլթոն (տեսանյութ)

«Արմնյուզ» ՀԸ-ի եթերում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, անդրադառնալով ԱՄՆ կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարին, ասաց, որ բոլորի վրա ազդել են Չինաստանի կողմից երկրի ներսում վարակի տարածման ողջ ծավալները թաքցնելու, միջազգային համավարակային փորձագետների համար բաց չլինելու և ապատեղեկատվության տարածելու արշավները։

Նա, մասնավորապես, նշեց, որ դա ակնհայտորեն մեծ ողբերգություն է ինչպես մարդկային կորստի տեսանկյունից, երբ մարդիկ մահացել են կամ իրապես լուրջ վնաս կրել վարակի պատճառով, և ակնհայտորեն այն զգալի տնտեսական ազդեցություն է ունեցել ողջ աշխարհում։

՛՛Սա իրապես մեծ խնդիր է։ Գիտական ոլորտում տեսնում ենք, որ որոշ երկրներ առաջընթաց են գրանցել պատվաստանյութ ստեղծելու հարցում, և հույս ունենք, որ դա շատ արագ տեղի կունենա, քանի որ այն ակնհայտորեն միակ երկարաժամկետ լուծումն է։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է ամբողջ աշխարհում հնարավորինս շատ մարդկանց համար և հնարավորինս արագ պատվաստանյութ կամ պատվաստանյութեր ձեռք բերել, որոնք ապացուցված կլինեն, որ անվտանգ են և արդյունավետ՛՛,- ասաց Բոլթոնը:

Խոսելով այն մասին, թե Թրամփի վարչակազմի աշխատանքը կորոնավիրուսի հաղթ ահարման տեսանկյունից լա՞վն է, թե՞ ոչ, նա նշեց, որ չի համեմատում ԱՄՆ-ն այլ երկրների հետ, քանի որյուրաքանչյուրն ունի իր չափանիշները:

՛՛ԱՄՆ-ի չափանիշներով, կարծում եմ, որ նա արել է մի քանի նշանակալից սխալ, որոնք զգալի վնաս են հասցրել երկրին։ Անգամ մինչ օրս չեմ կարծում, որ նա ունի ընդհանուր ռազմավարություն, կարծում եմ դա, դժբախտաբար, իր որոշումների կայացման սովորական ոճի արտացոլումն է, որը միջադեպային է, ինքնաբուխ և խառնիխուռն։

Ըստ իս՝ նա հատկապես անփույթ էր սկզբի շրջանում` հունվար և փետրվար ամիսներին, երբ ուշադրություն չէր դարձնում կառավարության ներսում և դրանից դուրս նրանց, ովքեր նախազգուշացնում էին, որ Չինաստանում տարածված այս վարակը և ԱՄՆ-ի վրա դրա ազդեցությունը կարող է շատ վտանգավոր լինել՛՛,-կարծիք հայտնեց Բոլթոնը:

Նա ընդգծեց նաև, որ հունվար-փետրվար ամիսներին Թրամփը չէր ուզում վատը լսել Սի Ծինփինի մասին, չէր ուզում լսել այն մասին, որ դա կազդի ԱՄՆ հետ առևտրի պայմանագրին հետևելու Չինաստանի կարողության վրա։ ՛՛Նա չէր ցանկանում լսել, որ այն լուրջ հետևանքներ կարող է ունենալ ԱՄՆ տնտեսության և իր վերընտրման վրա։ Այսպես՝ շատ ժամանակ կորցրինք, և եթե ավելի շատ քայլեր առավել վաղ ձեռնարկվեին, մարդիկ իմանային, որ սոցիալական հեռավորության պահպանումն ու դիմակների կրումը կարող էին ավելին անել վարակի տարածումը կանխելու համար, ակնհայտորեն շատ օգտակար կլիներ, բայց ցավոք դա տեղի չունեցավ՛՛,-ասաց Բոլթոնը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: