Եթե Իրանը կրակ բացի ցուցարարների վրա, ԱՄՆ-ն կգա նրանց օգնության. Թրամփ
Եթե Իրանի կառավարությունը կրակ բացի ցուցարարների վրա, ԱՄՆ-ն կգա նրանց օգնության: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե Իրանը կրակ բացի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ինչը, ցավոք, նրանց սովորական ռեժիմն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կգա նրանց օգնության։ Մենք լիակատար զգոնության մեջ ենք և պատրաստ ենք գործել»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի վերջին Իրանում ռիալի աժեզրկման ֆոնին սկսված բողոքի ցույցերը երկրի հարավ-արևմուտքում վերածվել են ոստիկանության հետ բախումների, որոնց հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, մի քանի ոստիկաններ վիրավորվել են: Ակցիաների հիմնական պատճառը փոխարժեքի կտրուկ տատանումներն ու դրանց ազդեցությունը գների վրա։


