Եթե ՀԱՄԱՍ-ի հետ առաջիկայում համաձայնության չհասնենք, մարտերը կշարունակվեն առանց դադարի. ՑԱԽԱԼ
Առաջիկայում պարզ կդառնա՝ արդյոք հաջողվո՞ւմ է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնել գերիների ազատ արձակման շուրջ, թե ոչ: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Եթե ոչ, մարտերը կշարունակվեն առանց դադարի»:
Իսկ մինչ այդ միջազգային հանրությունն ահազանգում է Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի մասին: Մասնավորապես, հայտնի է, որ Գազայի հատվածում սովից մահացողների թիվն օրեցօր ավելանում է: Այս պահին այն կազմում է 169, որից 93-ը երեխաներ են:


