երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Եթե Բայդենը կատարի իր պարտավորությունները, Իրանի պատասախանը պարզ ու հստակ է. Ռոհանի

Եթե Բայդենը կատարի իր պարտավորությունները, Իրանի պատասախանը պարզ ու հստակ է. Ռոհանի

Անդրադառնալով առաջիկայում ԱՄՆ-ում Ջո Բայդենի կառավարության գործունեության մեկնարկին՝ Իրանի նախագահն ասել է. «Եթե Բայդենը կատարի իր ստանձնած պարտավորությունները, Իրանի պատասխանը պարզ ու հստակ է», գրում է parstoday.com-ը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը կառավարության նիստում նշելով,որ եթե ԱՄՆ-ն կատարի իր բոլոր պարտավորությունները, Իրանը ևս կկատարի իր բոլոր պարտավորությունները, հավելել է.«Իրանի ժողովուրդը ամենյան հզորությամբ ու վճռականորեն շարունակում է իր ուղին և  երբ դիմացի կողմը հանձնվի օրենքին , Իրանի ժողովուրդը կողջունի այն»:

Խոսելով Իսլամական հեղափոխության, պարտադրյալ պատերազմի և  թշնամիների տնտեսական պատերազմի երեք պատմական ժամանակահատվածներում Իրանի ժողովրդի հաղթանակի մասին, Ռոհանին ընդգծել է.«Աշխարհում թող ոչ ոք չմտածի,որ պատժամիջոցներով ու տնտեսական պատերազմով  կկարողանա հաղթել Իրանի ժողովրդին»:

  • Կիսվել: