շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե անկեղծ խոսենք՝ Ուկրաինան Ռուսաստանի մի մասն է. Մեդվեդև

Եթե անկեղծ խոսենք՝ Ուկրաինան Ռուսաստանի մի մասն է. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ «Ուկրաինան, ճիշտն ասած, Ռուսաստանի մաս է»։ Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական պատճառներով Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիները ստիպված են եղել համակերպվել «այդ ֆիկտիվ սահմանների հետ», գրում է kommersant.ru-ն։

«Ուկրաինան ընդհանուր առմամբ Ռուսաստանի մի մասն է, եթե անկեղծ խոսենք՝ Ռուսաստանի մի մասն է։ Բայց աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով և կատարվածի պատմությունից ելնելով՝ մենք երկար ժամանակ համակերպվել էինք այն փաստի հետ, որ ապրում ենք տարբեր բնակարաններում, որ պետք է հաշվի նստենք դրա հետ՝ այս ֆիկտիվ սահմանների հետ»,- ասել է նա։

Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ ժամանակակից Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքները միշտ եղել են Ռուսական կայսրության կազմում և բնակեցված են եղել բնիկ ռուս բնակչությամբ։

«Դա ամբողջ Ռուսական կայսրությունն էր, սա հասկանալի է, բացառությամբ որոշ տարածքների, որոնք մեզ հասան Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, այս տարածքները բնակեցված են եղել բնիկ ռուս բնակչությամբ և բառի նեղ իմաստով միշտ եղել են Ռուսաստանի կազմում»,- հավելել է նա։

  • Կիսվել: