չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եթե անհրաժեշտ լինի, մեր և ԵՄ ճանապարհները կարող են բաժանվել. Էրդողան

Եթե անհրաժեշտ լինի, մեր և ԵՄ ճանապարհները կարող են բաժանվել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները կարող են բաժանվել։

Ստամբուլի օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսում՝ ԱՄՆ մեկնելուց առաջ, նա, մասնավորապես, նշել է. «Եթե ուզում եք իմ գնահատականը շատ հստակ իմանալ, ապա Եվրամիությունը ձգտում է անջատվել Թուրքիայից: Այս ընթացքում, երբ Եվրամիությունը քայլեր է ձեռնարկում Թուրքիայից անջատվելու համար, մենք մեր գնահատականներն ենք տալիս այս իրադարձությունների լույսի ներքո։

Եթե անհրաժեշտ լինի, մեր և ԵՄ ճանապարհները կարող են բաժանվել»:

Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե Արևմուտքը 50 տարի չի պահել Թուրքիային տված իր խոստումը և դանդաղեցնում է երկրի անդամակցությունը ԵՄ-ին։

 

  • Կիսվել: