Եթե ԱՄՆ-ն միջուկային փորձարկումների վերսկսման միջոցառումներ ձեռնարկի, ՌԴ-ն հայելային պատասխան կտա. Ռյաբկով
Եթե ԱՄՆ-ն սկսի միջուկային փորձարկումների վերսկսման միջոցառումներ ձեռնարկել, Ռուսաստանն անմիջապես հայելային պատասխան կտա։ Այս մասին RT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե սկսվեն գործընթացներ, որոնք կնշանակեն, որ ԱՄՆ-ը նայում է միջուկային փորձարկումները վերսկելու ուղղությամբ, Ռուսաստանը հետ չի մնա եւ անմիջապես հայելային պատասխան կտա»։
Մեկնաբանելով ՌԴ-ի կողմից Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վավերացման հետկանչը 2023թ. նոյեմբերին՝ Ռյաբկովը նշել է, որ Մոսվայի «համբերությունը սպառվել է»։
«Մենք 2023-ից սպասում էինք, վերջակետ է դրվել։ Թե ինչ կլինի հետո՝ հարցը բաց է։ Դրա պատասխանը լիովին կախված է այն գծից, որը կիրականացնեն ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ վավերացման հետկանչը պայմանագրից համարժեք դուրս գալ չի հանդիսանում։ «Մենք շարունակում ենք գործել դրա տառին ու ոգուն համապատասխան»,-հավելել է Ռյաբկովը: