չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էստոնիայում տեղադրել են Զելենսկիի արձանը

Էստոնիայում տեղադրել են Զելենսկիի արձանը

Էստոնիայում հայտնվել է Վլադիմիր Զելենսկու ավազից պատրաստված հուշարձանը՝ Ազատության արձանի տեսքով, քանդակի ֆոնի վրա լուսանկարը Twitter-ում հրապարակել է բալթյան երկրի վարչապետ Քայա Կալլասը։

Էստոնացիների աջակցությունն Ուկրաինային անսասան է. դրա նշաններն ամենուր են Էստոնիայում: Տիրվայի տեղի բնակիչները ստեղծել են Ուկրաինային նվիրված «Ազատության այգի»՝ նախագահ Զելենսկու ավազե մոնումենտալ քանդակով»,- գրել է նա:

Զելենսկին ներկայացվել է որպես Ազատության արձան: Աջ ձեռքում ջահ չկա, փոխարենը սեղմած բռունցք ունի։ Ուկրաինայի նախագահը ձախ ձեռքում պահում է վահան, որի վրա փորագրված է եռաժանի։

Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսական Ուիլսոնն առաջարկել էր Կապիտոլիումի շենքում տեղադրել Զելենսկու կիսանդրին։

  • Կիսվել: