ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էսպերն ու Պոմպեոն ժամանել են Թրամփի կեցավայր՝ տեղեկացնելու Իրաքում ԱՄՆ-ի հարձակումների մասին

Էսպերն ու Պոմպեոն ժամանել են Թրամփի կեցավայր՝ տեղեկացնելու Իրաքում ԱՄՆ-ի հարձակումների մասին

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ժամանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Մար ա Լագո» կալվածք, որպեսզի Թրամփին իրազեկեն Իրաքում և Սիրիայում «Հեզբոլլահ» խմբավորման օբյեկտների վրա հարվածների մասին։ Այս մասին գրում է Ria Novosti գործակալությունը։

Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում «Քատաիբ Հեզբոլլահ» շարժման հինգ օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան «իրաքյան բազաների վրա կրկնվող հարձակումների»:

Ինչպես հաղորդում են Սպիտակ տան լրագրողները, վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները «ժամանել են, որպեսզի ԱՄՆ նախագահին տեղեկացնեն անցած 72 ժամվա իրադարձությունների մասին»:

  • Կիսվել: