չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վերջին մարտերի ավարտը միայն առաջին քայլն է՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորմանը. Պոմպեո

Վերջին մարտերի ավարտը միայն առաջին քայլն է՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորմանը. Պոմպեո

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Նա հայտարարություն է տարածել, որտեղ նշված է. ՛՛Վերջին մարտերի ավարտը միայն առաջին քայլն է՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորմանը: Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս արագ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` հետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևակսն և կայուն քաղաքական լուծմանը` հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի կամ սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների մասին:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ Միացյալ Նահանգները շարունակում է ամբողջությամբ ներգրավվել այդ ջանքերում՛՛:

 

  • Կիսվել: