շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Երկու շաբաթվա ընթացքում ռուսական զորքերն ավելի քան 640 «Շահեդ» են արձակել Ուկրաինայի ուղղությամբ. Զելենսկի

Երկու շաբաթվա ընթացքում ռուսական զորքերն ավելի քան 640 «Շահեդ» են արձակել Ուկրաինայի ուղղությամբ. Զելենսկի

Սեպտեմբերի երկու շաբաթվա ընթացքում ռուսական զորքերն ավելի քան 640 «Շահեդ» են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը

«Բարեբախտաբար, դրանց մեծ մասը խոցվել է մեր զինվորների կողմից։ Մենք անընդհատ աշխատում ենք Ուկրաինայի օդային վահանն արդյունավետ դարձնելու ուղղությամբ, ուժեղացնում ենք մեր օդային ուժերը, շարժական հրշեջ խմբերը, հակաօդային պաշտպանության բոլոր ստորաբաժանումները»,- ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ անցած գիշեր ռուսական բանակն արձակել է 56 «Շահեդ», որից 53-ը խոցվել է։ Ռռուսական գիշերային հարձակման հիմնական ուղղությունը Կիևի շրջանն է եղել։

  • Կիսվել: