չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Երկրաշարժի հետևանքով Սիրիայում առնվազն 812 մարդ է մահացել

Երկրաշարժի հետևանքով Սիրիայում առնվազն 812 մարդ է մահացել

Սիրիայում երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 812 մարդ է զոհվել՝ հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից՝ փոխանցում է SANA գործակալությունը:

Հալեպի, Լաթաքիայի, Տարտուսի, Համայի և Իդլիբի նահանգներում 1449 մարդ է վիրավորվել։

Երեկ Թուրքիայում տեղի է ունեցել 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանը:

  • Կիսվել: