Թրամփը կարգադրել է թույլատրել ԱՄՆ-ից դեպի Լիբանան ուղիղ ավիաչվերթները
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարում է իր վարչակազմին թույլատրել ամերիկյան բոլոր ավիաընկերություններին ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Լիբանան: Հայտարարությունն արվել է Սպիտակ տանը Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ նրա հանդիպման արդյունքներով:
«Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո, որն ականավոր աշխատանք է կատարել իր երկրի ձևափոխման ուղղությամբ, իմ վարչակազմին հանձնարարում եմ ամերիկյան բոլոր ավիափոխադրողներին թույլատրել ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Լիբանան, որպեսզի ամերիկացիները կարողանան հեշտությամբ այցելել այս հրաշալի երկիրը,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում:



