կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի սահմանի մոտ

Երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի սահմանի մոտ

 3,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի սահմանից 5 կիլոմետր հեռավորությամբ, Էպիկենտոնը Չեչնիայում (ՌԴ) Է: Այդ մասին հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:24-ին: Էպիկենտրոնը գտնվել Է 5 կիլոմետր խորության վրա, նշվել Է Կենտրոնի տվյալներում: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում:

Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ:

  • Կիսվել: