չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երկրաշարժ Չինաստանում. այս պահին տուժածների թիվը հասել է 22-ի

Երկրաշարժ Չինաստանում. այս պահին տուժածների թիվը հասել է 22-ի

Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգում այսօր 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Լինցզյան քաղաքում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նինլան գավառի տարածքում, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Տարածաշրջանի սեյսմոլոգիական վարչությունից հայտնել են, որ այս պահին տուժածների թիվը հասել է 22-ի: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:  Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ բարձր վտանգի գոտում է գտնվում 24 հազար մարդ։

 

  • Կիսվել: