երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ericsson-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

Ericsson-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող շվեդական Ericsson ընկերությունը որոշել է անորոշ ժամկետով կասեցնել բիզնեսը Ռուսաստանում, ասվում է ընկերության կայքում։

Արտադրողն իր գործունեությունը դադարեցրել է «վերջին իրադարձությունների եւ Եվրամիության պատժամիջոցների պատճառով»։ Ericsson-ն ակտիվների արժեզրկման եւ այլ «բացառիկ ծախսերի» համար 0.9 միլիարդ շվեդական կրոնի (մոտ 95 միլիոն դոլար) պահուստային հաշիվ կբացի: Ռուսաստանում Ericsson-ի գրասենյակի աշխատակիցներին վճարովի արձակուրդ կուղարկեն։

  • Կիսվել: