հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանի շահագրգռվածության դեպքում ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել մոնիթորինգային առաքելություն․ Զախարովա

Երևանի շահագրգռվածության դեպքում ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել մոնիթորինգային առաքելություն․ Զախարովա

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար Ռուսաստանը գործի է դրել բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների ողջ համալիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանը Հայաստանին աջակցելու համար։
Զախարովայի կարծիքով` երեք երկրների ղեկավարների մակարդակով եռակողմ հայտարարությունները հուսալի հիմք են Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման համար:
 
«Մենք հաշվի ենք առնում դաշնակցային պարտավորությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Հետևաբար, որպես միջնորդ, մենք անընդհատ խթանում ենք այնպիսի դիրքորոշումը, որը թույլ է տալիս արդյունավետորեն կատարել այս գործառույթը: Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանում այդ մասին գիտեն»,–նշել է Զախարովան։
Իսկ եթե խոսքը ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների մասին է, ապա, ըստ Զախարովայի, Երևանի շահագրգռվածության դեպքում կազմակերպության մյուս բոլոր անդամ երկրները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել մոնիթորինգային առաքելություն։

  • Կիսվել: