ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էրդողնն ակնկալում է Պուտինի հետ հանդիպել մարտի 5-ին

Էրդողնն ակնկալում է Պուտինի հետ հանդիպել մարտի 5-ին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ակնկալում է  Վլադիմիր Պուտինի հետ «դեմ առ դեմ» հանդիպել մարտի 5-ին Սիրիայի շուրջ քառակողմ գագաթնաժողովի (Մերկելի եւ Մակրոնի մասնակցությամբ) ընթացքում:  Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել Է NTV հեռուստաալիքը:

«Վատագույն դեպքում մենք կարող ենք Պուտինի հետ հանդիպել ավելի վաղ մեր կողմից որոշված օրը՝ մարտի 5-ին: Մենք հնարավորություն կունենանք դուրս գալ հեռախոսազրույցների շրջանակից եւ շփվել դեմ առ դեմ»,-ասել է նա:

Էրդողանը նաեւ հայտնել է, որ Թուրքիայի ղեկավարությունն սպասում է փետրվարի 26-ին Ռուսաստանի պատվիրակության ժամանումը հանրապետություն՝ քննարկելու Իդլիբի իրադրությունը:

 

  • Կիսվել: