երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Էրդողանը սպառնացել է ԱՄՆ-ին, որ Հայոց ցեղասպանության հարցում Վաշինգտոնի դիրքորոշման համար Ամերիկան կզրկվի ՆԱՏՈ-ում իր «ուժեղ դաշնակցից»

Էրդողանը սպառնացել է ԱՄՆ-ին, որ Հայոց ցեղասպանության հարցում Վաշինգտոնի դիրքորոշման համար Ամերիկան կզրկվի ՆԱՏՈ-ում իր «ուժեղ դաշնակցից»

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT-ին տված հարցազրույցում վրդովմունք է հայտնել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածության կապակցությամբ և վստահեցրել, որ Բայդենի հետ հանդիպման ժամանակ նա կհարցնի այդ լարվածության պատճառը։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան հոգնել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ "կեղծ" մեղադրանքներից.

«Մեզ դա արդեն հոգնեցրել է։ Ինչպես կարող եք Թուրքիային մեղադրել ցեղասպանության մեջ փաստերի բացակայության դեպքում: Մենք բազմիցս ասել ենք, եկեք այդ հարցը թողնենք պատմաբաններին, մարդաբաններին, գիտնականներին: Սա քաղաքական հարց չէ»։

Նա հիշեցրել է, որ "ցեղասպանություն" եզրույթը դեմոկրատների կողմից չարտասանվեց մինչև Բայդենը։

«Արդեն բավական է։ Նրանք, ով փորձում են Թուրքիային անկյուն մղել, կկորցնեն ՆԱՏՕ-ում իրենց ուժեղ դաշնակիցներին»,- սպառնացել է Էրդողանը` հավաստիացնելով, որ ամերիկացի շատ գործիչներ քննադատում է ԱՄՆ-ին այդ հարցում:

Նա նաև անդրադարձել է արցախյան վերջին պատերազմին, ասելով.

«Տարիներ շարունակ Մինսկի խմբին, որի մեջ մտնում է նաև ԱՄՆ-ը, այդպես էլ չհաջողվեց լուծել ադրբեջանա-հայկական խնդիրը։ Արդյունքում Ադրբեջանն ինքն է լուծել իր խնդիրը»:

  • Կիսվել: