շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Էրդողանը շտապում է․ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կարող են ժամանակից շուտ անցկացվել

Էրդողանը շտապում է․ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կարող են ժամանակից շուտ անցկացվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի բացառել, որ Թուրքիայում հունիսի 18-ին նախատեսված  նախագահական ու խորհրդարանական ընտրություններն ավելի շուտ անցկացվեն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այն ամենը, ինչը քննարկվում է հասարակության շրջանում, այսպես, թե այնպես, մեր օրակարգում է հայտնվում, ջուրն իր տեղում կանգնած չի մնում»,- ասել է Էրդողանը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ընտրությունների անցկացման օրը փոխվի։

Ավելի վաղ էլ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմար Չելիքն է լրագրողներին ասել, որ ընտրությունների օրը, հնարավոր է, փոխվի։ Նա նշել էր, որ Էրդողանի գլխավորած կուսակցությունը դիտարկում է տարբերակները։
 

Ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետներ են նախանշվել ապրիլի 30-ը, մայիսի 7-ը կամ 14-ը։

  • Կիսվել: