ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էրդողանը պետք է փոխի իր վտանգավոր քաղաքական կուրսը. Ելիսեյան պալատ

Էրդողանը պետք է փոխի իր վտանգավոր քաղաքական կուրսը. Ելիսեյան պալատ

Ինչպես տեղեկացնում են Ելիսեյան պալատից՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն անընդունելի արտահայտություններ է թույլ  տվել իր ֆրանսիացի գործընկերոջ հասցեին և պետք է փոխի իր վտանգավոր քաղաքական կուրսը, փոխանցում է France-Presse-ը:

Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչն ասել է. «Նախագահ Էրդողանի արտահայտություններն անընդունելի են: Կոպտությունը լուծում չէ: Մենք կոչ ենք անում Էրդողանին փոխել իր քաղաքական կուրսը, քանի որ այն վտանգավոր է բոլոր տեսակի հարաբերություններում»:
 

Նշենք, որ ավելի տեղեկացրել էինք, որ  Ֆրանսիան հետ է կանչել Անկարայում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար՝ կապված Էրդողանի վերջին արտահայտությունների հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը Մակրոնին խորհուրդ էր տվել բուժել հոգեկան խանգարումները:

  • Կիսվել: