Էրդողանը փակ հանդիպում է ունեցել Բլինքենի հետ
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, հայտնում է ՛՛Անադոլու՛՛-ն:
Նշվում է, որ հանդիպումը փակ է եղել, այն տեղի է ունեցել ՛՛Վահդեթթին՛՛ պալատում:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բլինքենը հանդիպել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: