հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Շվեդիայի և Ֆինլանդիայի վերաբերյալ փաստաթղթեր կներկայացնի

Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Շվեդիայի և Ֆինլանդիայի վերաբերյալ փաստաթղթեր կներկայացնի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կներկայացնի հատուկ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Շվեդիան և Ֆինլանդիան քաղաքական ու ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամներին։ Այս մասին գրում է Sabah թերթը:
 
Ըստ պարբերականի՝ Էրդողանը հայտարարել է, որ դաշնակցային հարաբերություններ չեն կարող հաստատվել, քանի դեռ շարունակվում է այդ «թշնամական դիրքորոշումը»։
 
Բացի այդ, Թուրքիայի առաջնորդը դաշինքի գագաթնաժողովում Հունաստանի հետ կապված խնդիրներ կբարձրացնի։ Պարբերականի տվյալներով՝ Էրդողանը մտադիր է կրկին փաստաթղթեր ներկայացնել Աթենքի «խախտումների» մասին։
 
 
 

  • Կիսվել: