Եվրոպական ավիաընկերություններին գուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների տարածքով
Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունն ավիաընկերություններին զգուշացրել է թռիչքներ չկատարել Բահրեյնի, Քուվեյթի, Կատարի, ԱՄԷ-ի օդային տարածքում և Օմանի ծոցի ջրերի վրայով, տեղեկացնում է BBC-ն։
Նշվում է, որ, ըստ գործակալությյան, տարածաշրջանում «անկանխատեսելի ռազմական զարգացումները, զուգորդված հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, մարտական ինքնաթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր օգտագործման հետ», ստեղծել են «բարձր ռիսկ» թռիչքների համար։
Ինչպես հաղորդվում է՝ ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության վերջին նախազգուշացումն ուժի մեջ է մինչև հուլիսի 29-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս գիշեր ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել:



