երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
ԱՄՆ-ն կգանձի Հորմուզով անցնող բեռների արժեքի 20 տոկոսը. Թրամփ

ԱՄՆ-ն կգանձի Հորմուզով անցնող բեռների արժեքի 20 տոկոսը. Թրամփ

ԱՄՆ-ը վերականգնում է Իրանի ծովային շրջափակումը, սակայն մյուս երկրների համար Հորմուզի նեղուցով ազատ նավարկությունը կպահպանվի: Այս մասին Truth Social սոցիալական հարթակում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նշել է, որ այսուհետ ԱՄՆ-ն կկոչվի «Հորմուզի նեղուցի պահապան»։

Ըստ Թրամփի՝ Միացյալ Նահանգները կստանա նեղուցով փոխադրվող բոլոր բեռների արժեքի 20 տոկոսի չափով փոխհատուցում, որը կուղղվի այդ տարածաշրջանում նավարկության անվտանգության ապահովման ծախսերի ֆինանսավորմանը։

«Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի Իրանից»,-գրել է Թրամփը և հավելել, որ Պարսից ծոցի երկրները 20 տոկոսի մաքսատուրքի փոխարեն ԱՄՆ-ի հետ կկնքեն խոշոր ներդրումային համաձայնագրեր։

«Մենք շրջափակում ենք Իրանի հետ կապված նավերի երթևեկությունը։ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,-նշել է նա:

  • Կիսվել: