երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Թուրքական դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Թուրքական դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ստամբուլի դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ «Սումուդ» հումանիտար նավատորմի գործով միջազգային հետախուզում է հայտարարել, հայտնումեն տեղական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդվում է՝ դատարանը որոշել է Ինտերպոլի կարմիր քարտ տրամադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ։

Նեթանյահուն և մյուսները մեղադրվում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության, ազատությունից զրկելու, դաժան վերաբերմունքի, առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելու, կողոպուտի և տրանսպորտային միջոցներ կալանելու մեջ։

«Գլոբալ Սումուդ» նավատորմը միջազգային քաղաքացիական ծովային նախաձեռնություն է։ Կազմակերպված ոչ կառավարական կազմակերպությունների և համաշխարհային ակտիվիստների կողմից՝ շարասյունը նավարկությունը սկսել էր 2025 թվականի վերջին՝ Իսրայելի կողմից Գազայի ծովային շրջափակումը կոտրելու և մարդասիրական օգնություն հասցնելու համար։ 2025-ի հոկտեմբերին Իսրայելի ռազմածովային ուժերը միջազգային ջրերում խլել էին նավատորմի նավերը։ Ռազմական միջամտության ընթացքում իսրայելական զորքերն առգրավել էին նավերը և ձերբակալել տարբեր երկրներից հարյուրավոր ակտիվիստների, որոնք կալանքի տակ էին պահվել մինչև արտաքսվելը։

  • Կիսվել: