կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Էրդողանը մինչ ընտրությունները հնարավոր է հանդիպի Բաշար ալ Ասադի հետ

Էրդողանը մինչ ընտրությունները հնարավոր է հանդիպի Բաշար ալ Ասադի հետ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կարող է հանդիպել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ մինչև մայիսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները: Այս մասին գրում է Aydınlık թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումը սպասվում է կարգավորման գործընթացի երրորդ փուլում»,- գրում է թերթը։ Այն հիշեցնում է, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք չեն ցանկանում շատ ձգձգել կարգավորման գործընթացը և հասկացրել է, որ կարող է հանդիպել Ասադի հետ։
Ենթադրվում է, որ նախագահ Էրդողանը կարող է հանդիպել Սիրիայի ղեկավարի հետ մինչև 2023 թվականի ընտրությունները, որոնք նախատեսվում է անցկացնել մայիսին։
Էրդողանը նախապես չէր բացառել Ասադի հետ հանդիպումը՝ ասելով, որ «քաղաքականության մեջ վիրավորանքներ չկան»։

  • Կիսվել: