ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Էրդողանը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու եռակողմ գագաթնաժողովին

Էրդողանը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու եռակողմ գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը երկօրյա այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև առաջին եռակողմ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։

Գագաթնաժողովը կանցկացվի Կասպից ծովի ափին գտնվող Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում։

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երեք երկրների միջև համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը՝ առաջին հերթին առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Արդյունքում նախատեսվում է մի շարք պայմանագրերի կնքում։

Էրդողանը գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ բանակցություններ կվարի:

Գագաթնաժողովն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել անցյալ տարի։

  • Կիսվել: