չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Էրդողանը Հերցոգի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Երուսաղեմում և Արևմտյան ափում լարվածության մեծացման առիթով

Էրդողանը Հերցոգի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Երուսաղեմում և Արևմտյան ափում լարվածության մեծացման առիթով

Շաբաթ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի նախագահ Իսակ Հերցոգը, տեղեկացնում են Հերցոգի գրասենյակից, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ: Նա  մտահոգություն է հայտնել վերջին շաբաթվա ընթացքում Երուսաղեմում և Արևմտյան ափում լարվածության մեծացման առիթով։

Բացի այդ՝ Էրդողանը նաև ցավակցություն է հայտնել իսրայելական ժողովրդին ուրբաթ օրը Արևմտյան ափում առանձին հարձակումների կապակցությամբ:

 

  • Կիսվել: