շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Էրդողանը հայտնել է Զելենսկիի և Պուտինի շուտափույթ հանդիպման կազմակերպման՝ Թուրքիայի նպատակի մասին

Էրդողանը հայտնել է Զելենսկիի և Պուտինի շուտափույթ հանդիպման կազմակերպման՝ Թուրքիայի նպատակի մասին

Անկարան հույս ունի համաձայնեցնել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների շուտափույթ հանդիպման ժամկետը, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՛՛Անադոլու՛՛-ն։

Նշվում է, որ նա, մասավորապես, ասել է. ՛՛Ես վճռական եմ տրամադրված նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ նոր զրույցի հարցում։ Մեր նպատակն է հնարավորինս շուտ կազմակերպել հանդիպում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ղեկավարների միջև։ Այս մասին ես հստակ կասեմ երկու առաջնորդներին՛՛:

Էրդողանը հույս է հայտնել, որ կհաջողվի համաձայնեցնել Պուտինի և Զելենսկու հանդիպման ժամկետը։ ՛՛Մենք պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ հարթակը։ Ելնելով այն վստահությունից, որ Պուտինն ու Զելենսկին ունեն Թուրքիայի նկատմամբ՝ մենք հույս ունենք դրական արդյունքի վրա՛՛,-նշել է Թուրքիայի ախագահը:

 

  • Կիսվել: