ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էրդողանը հայտնել է «հացահատիկի միջանցքի» գործողության ժամկետի երկարաձգման մասին

Էրդողանը հայտնել է «հացահատիկի միջանցքի» գործողության ժամկետի երկարաձգման մասին

Ուկրաինական նավահանգիստներում պահեստավորված հացահատիկի արտահանումը Սև ծովով ևս 120 օրով երկարաձգելու է, գրում է ermenihaber.am-ը:

Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս ձեռքբերված համաձայնության համար շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահներին և ՄԱԿ-ի քարտուղարին:

Ավելի վաղ Ռուսաստանը հայտնել էր, որ վերադառնում է «հացահատիկի միջանցք»-ի գործարքին:

Հոկտեմբերի 29-ին Սևաստոպոլում Ռուաստանի Սևծովյան ռազմական նավատորմը հարձակման էր ենթարկվել, որից հետո Մոսկվան հայտարարել էր գործարքից դուրս գալու մասին, սակայն ավելի ուշ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզաբանել էր, որ Մոսկվան ոչ թե չեղարկում է գործարքը, այլ ժամանակավոր սառեցնում է իր մասնակցությունը:

Հիշեցնենք, որ գործարքը, որը ստորագրել էին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Դա ենթադրում էր Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում երեք նավահանգիստներով, այդ թվում` Օդեսայով։

 

  • Կիսվել: