Էրդողանը հանդիպում կունենա Պուտինի և Թրամփի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթօրյա նամազից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է ermenihaber.am-ը:
Ռուս-ուկրաինական բանակցություններին անդրադառնալով՝ վերջինս հայտնել է, որ այս շաբաթ հանդիպելու է Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հետ:
«Մենք այս շաբաթ Պուտինի և Թրամփի հետ հանդիպումներ ունենալով փորձելու ենք հասկանալ, արդյո՞ք կարող ենք նրանց հանդիպման համար Ստամբուլում մեկտեղել: Մենք ձգտելու ենք դրան»,- ասել է Էրդողանը:


