հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Էրդողանն Ուկրաինային մարդասիրական օգնություն է խոստացել` առաջիկա ծանր ձմեռը հաղթահարելու համար

Էրդողանն Ուկրաինային մարդասիրական օգնություն է խոստացել` առաջիկա ծանր ձմեռը հաղթահարելու համար

Ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Անկարան հումանիտար օգնություն կտրամադրի Ուկրաինային` գալիք ծանր ձմեռը հաղթահարելու համար:

«Նախագահ Էրդողանը զրույցի ընթացքում նշել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել` առաջիկա դժվարին ձմռան ամիսներին Ուկրաինայի ժողովրդի հումանիտար կարիքները բավարարելու համար», - ասվում է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի տարածած հայտարարության մեջ, որը մեջբերել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական ճգնաժամի հետ կապված վերջին զարգացումները։

Էրդողանը նաեւ կողմ է արտահայտվել սննդամթերքի եւ այլ ապրանքների մատակարարման համար սեւծովյան մարդասիրական միջանցքի ընդլայնմանը եւ հույս հայտնել «Զապորոժիեի ատոմակայանի խնդրի» հնարավոր շուտափույթ լուծման համար։ Թուրքիայի նախագահը հավելել է, որ գնահատում է, թե ինչ ներդրում կարող է ունենալ Բալիում կայացած G20 գագաթաժողովի ընթացքում Զելենսկու հայտարարծ խաղաղության ծրագրի իրականացման հարցում:

  • Կիսվել: