երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էրդողանն ու Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Էրդողանն ու Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Ռայիսին ընդգծել է երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված միջոցների ձեռնարկման կարևորությունըԼ

Խոսելով երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մոնիտորինգի և իրականացման անհրաժեշտության մասին՝ նա նշել է Իրանի պատրաստակամությունը՝ ուժեղացնելու և զարգացնելու Անկարայի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը։

Իրանի նախագահը նաև մտահոգություն է հայտնել Գազայում Իսրայելի պատերազմի շարունակման կապակցությամբ՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հրադադարի մասին բանաձևի ընդունմանը։

«Այն իրավիճակում, երբ ամերիկյան կառավարությունը շարունակում է լայնածավալ ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերել հանցավոր սիոնիստական ​​ռեժիմին, սիոնիստներին Գազայի հատվածում հանցագործությունները դադարեցնել ստիպելու ամենազուսպ և արդյունավետ միջոցներից մեկը քաղաքական և տնտեսական հարաբերությունների լիակատար խզումն է այդ ռեժիմի հետ»,- ասել է Ռաիսին Էրդողանին:

Իր հերթին Էրդողանը հայտնել է ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու Թուրքիայի հանձնառությունը։

 

  • Կիսվել: