հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Էրդողանն ու Ալիևը հաստատել են երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու մտադրությունը

Էրդողանն ու Ալիևը հաստատել են երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու մտադրությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպում են ունեցել Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովի գագաթնաժողովի շրջանակում:

Հանդիպումն անցել է լրատվամիջոցների համար փակ ռեժիմում: Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչը և նախագահի աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը։

Նշվում է որ բանակցությունների ընթացքում ղեկավարները հաստատել են երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու մտադրությունը:

Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել Ալիևին COP-29-ի կազմակերպման համար:

 

  • Կիսվել: