հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Էրդողանի հրամանով ֆինանսական հեղափոխության փորձ է իրականացվում. Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ

Էրդողանի հրամանով ֆինանսական հեղափոխության փորձ է իրականացվում. Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տեղական ինքնակառավարման մարմիններում առկա պարտքերի մասին հայտարարություններին, գրում է ermenihaber.am-ը:

«Պարտքեր կան, որ խուսափում են վճարել: Ամենաշատ պարտք ունեցող քաղաքապետարանները մեզ են փոխանցել: Ինչու՞ եք տարիներ ի վեր պարտքեր կուտակել:

Հիմա Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով, ԺՀԿ-ական քաղաքապետարանների դեմ ֆինանսական հեղափոխության փորձ է իրականացվում»,-ասել է Օզելը:

Հիշեցնենք, որ Էրդողանը կարգադրել է գանձել ՏԻՄ-երում կուտակված ընդհանուր առմամբ 96 մլրդ լիրա (թուրքական արժույթ- ավելի քան 29 մլն դոլար) արժողությամբ պարտքերը:

  • Կիսվել: