հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էրդողանի երդմնակալությանը կմասնակցեն 20 պետությունների ղեկավարներ և 45 նախարարներ

Էրդողանի երդմնակալությանը կմասնակցեն 20 պետությունների ղեկավարներ և 45 նախարարներ

Հունիսի 3-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն առնվազն 20 պետությունների ղեկավարներ և 45 նախարարներ։

«Մենք ակնկալում ենք, որ նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն տարբեր երկրների 20 պետությունների ղեկավարներ և 45 նախարարներ։ Ակնկալվում է, որ կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կատարի Էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին։ Նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթտոլտենբերգն է ժամանել Թուրքիա՝  արարողությանը մասնակցելու համար»,- ասել է աղբյուրը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետությունը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: 

Հունիսին 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ արարողությանը մասնակցելու համար:

 

 
 
 

  • Կիսվել: