հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էրդողան. «Ռուսաստանը հավատարիմ չէ ոչ Աստանայի, ոչ էլ Սոչիի պայմանավորվածություններին»

Էրդողան. «Ռուսաստանը հավատարիմ չէ ոչ Աստանայի, ոչ էլ Սոչիի պայմանավորվածություններին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է իդլիբյան վերջին զարգացումներին, գրում է ermenihaber.am-ը:

Էրդողանը մասնավորապես նշել է, որ այդ խնդրի շուրջ Սոչիում և Աստանայում որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել, և եթե Ռուսաստանը հավատարիմ մնա ձեռք բերված համաձայնություններին, ապա իրենք էլ պատրաստ են պահպանել համաձայնությունները։

Սակայն, ըստ Թուրքիայի նախագահի, Ռուսաստանը հավատարիմ չէ ոչ Աստանայում, ոչ էլ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ Թուրքիայի համբերությունն էլ անսահման չէ։

«Ռուսաստանն իր գործողությունները բացատրում է ահաբեկչության դեմ պայքարով։ Սակայն ովքե՞ր են ահաբեկիչները։ Իրենց հողերը պաշտպանողնե՞րը։ Նրանք ընդվզողներ են։ Իրենց որ հարցնես, կասեն Թուրքիայում գտնվող 4 միլիոն սիրիացիներն էլ են ահաբեկիչ։ Բայց այդ մարդիկ փախել են Ասադի հալածանքներից ու եկել են մեզ մոտ».- ասել է Էրդողանը։

Նա ընդգծել է նաև, որ այս պահին Աստանայի համաձայնությունները չեն գործում և լռության են մատնվել։ Որպեսզի Աստանայի համաձայնությունները կյանքի կոչվեն, ըստ Էրդողանի, անհրաժեշտ է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միասնական կամքը։

 

 
 

  • Կիսվել: