ԵՄ-ը Թուրքիայի կրկին զգուշացնում է մարդու իրավունքների կոպիտ խախտման վերաբերյալ
Եվրամիությունն Անկարային զգուշացրել է, որ լրագրող Ջան Դյունդարի՝ երկար տարիներով ազատազրկման խիստ դատավճիռը ոտնահարում է երկրում մարդու իրավունքներն ու վնասում Անկարա-Բրյուսել հարաբերությունները: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Թուրքիայի դատարանը թուրքական Cumhuriyet պարբերականի նախկին խմբագիր Ջան Դյունդարին դատապարտել էր ավելի քան 27 տարվա ազատազրկման՝ լրտեսության ու ահաբեկչության մեղադրանքով:
Նախկին խմբագիրը Գերմանիա էր մեկնել 2016-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Եվրամիությունը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում օրենքի գերակայության, հիմնարար իրավունքի և դատական համակարգի բացասական զարգացումների կապակցությամբ:
Պաշտոնական Բրյուսելը նշել է, որ որպես ԵՄ անդամակցության թեկնածու պետություն՝ Թուրքիան պետք է անհապաղ հստակ ու կայուն առաջընթաց ապահովի հիմնարար իրավունքները հարգելու ուղղությամբ, որոնք հանդիսանում են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների անկյունաքարը: