երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
ԵՄ-ը մոտենում է Ուկրաինային տարեկան 1 միլիոն հրետանու արկի մատակարարման խոստման կատարմանը. Բորել

ԵՄ-ը մոտենում է Ուկրաինային տարեկան 1 միլիոն հրետանու արկի մատակարարման խոստման կատարմանը. Բորել

Եվրամիությունը մոտենում է Ուկրաինային տարեկան 1 միլիոն հրետանու արկի մատակարարման խոստման կատարմանը։ Առաքումները գրեթե հասել են այս մակարդակին։ Այս մասին «Европейская правда»-ի հետ զրույցում ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նաա, մասնավորապես, նշել է. «Մենք արդեն մատակարարել ենք ավելի քան 980 հազար արկ և շատ շուտով կմատակարարենք 1 միլիոն արկ: Ես գիտեմ, որ մենք պարտավորություն էինք ստանձնել հասնել այս մակարդակին մինչև գարուն, բայց չկարողացանք։ Սակայն մինչև տարեվերջ կկարողանանք։ Այդ նպատակով մենք զգալիորեն արագացրել ենք քայլերը»

Բորելի նաև հավելել է, որ ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ իրենք Ուկրաինային կմատակարարեն ավելի քան 1,5 միլիոն զինամթերք:

 

  • Կիսվել: