երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ-ում չեն ճանաչի ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնում, Զապորոժիեում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տրված ռուսական անձնագրերը

ԵՄ-ում չեն ճանաչի ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնում, Զապորոժիեում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տրված ռուսական անձնագրերը

Դեկտեմբերի 22-ին Եվրոպական միությունում ուժի մեջ է մտնում որոշում, որով ԵՄ-ում չեն ճանաչվելու Ռուսաստանի Դաշնությանը հանրաքվեի արդյունքներով միացած Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, Խերսոնում և Զապորոժիեում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում տրված ռուսական անձնագրերը։ Որոշումը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական ամսագրում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ այդ տարածքներում տրված ռուսական անձնագրերը չճանաչելու որոշումը ԵՄ խորհուրդը հաստատել էր դեկտեմբերի 8-ին։

Որոշման մեջ ասվում է, որ այդ փաստաթղթերը ՛՛չեն ընդունվում որպես գործող ճամփորդական փաստաթղթեր հետևյալ նպատակներով՝ վիզայի տրամադրում, արտաքին սահմանների հատում՛՛։

Բացի այդ՝ որոշման մեջ նաև նշվում է, որ բացառություններ են արվում նման փաստաթղթեր ունեցող այն անձանց համար, որոնք նախկինում եղել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, փաստաթղթերի տրամադրման պահին անչափահաս կամ անգործունակ անձինք, ինչպես նաև ապաստան խնդրելու դեպքում և մասնավոր հումանիտար իրավիճակներում:

Այս որոշումը մեկնաբանել են Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունում՝ անվանելով այն ՛՛անմարդկային պատժամիջոցներ և սեգրեգացիայի քաղաքականություն՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 23-27-ը հանրաքվեներ են անցկացվել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու շուրջ: 

  • Կիսվել: