հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԵՄ ներկայացուցիչն Ադրբեջանին կոչ է արել ստորագրել Ստամբուլյան կոնվենցիան

ԵՄ ներկայացուցիչն Ադրբեջանին կոչ է արել ստորագրել Ստամբուլյան կոնվենցիան

Այսօր Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունը և «EU Neighbours east» կազմակերպությունը ճեպազրույց էին կազմակերպել կանանց միջազգային օրվա կապակցությամբ, տեղեկացնում է minval.az-ը:

Միջոցառման նպատակը Ադրբեջանում գենդերային հավասարությանը ուղղված ծրագրերի ներկայացումն է եղել:

Միջոցառման բացմանը ելույթ է ունեցել Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Կյաստուտիս Յանկաուսկասը:

Նա ասել է. «Ադրբեջանում անցկացվող ԵՄ բոլոր ծրագրերում գենդերային հավասարությունը առաջնահերթություն է: Դրական քայլ կլիներ, եթե Ադրբեջանը միանար Ստամբուլյան կոնվենցիային»:

  • Կիսվել: