շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԵՄ-ն շարունակում է աշխատել Ուկրաինայում սովորական ռեժիմով եւ չի պատրաստվում առայժմ տարհանել իր քաղաքացիներին

ԵՄ-ն շարունակում է աշխատել Ուկրաինայում սովորական ռեժիմով եւ չի պատրաստվում առայժմ տարհանել իր քաղաքացիներին

Եվրամիությունը շարունակում է աշխատել Ուկրաինայում սովորական ռեժիմով եւ չի պատրաստվում առայժմ տարհանել իր քաղաքացիներին: Այդ մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է տարհանմանը, ապա յուրաքանչյուր երկիր ունի իր չափանիշները, որպեսզի որոշի, թե արդյոք պետք է տարհանել իր քաղաքացիներին։ Մենք շարունակում ենք մեր բոլոր գործողություններն Ուկրաինայում», - ասել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պարբերաբար տեղում է գնահատում իրավիճակը։

Հունվարի վերջին Պետդեպարտամենտը հրահանգել էր Կիեւում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին լքել Ուկրաինան, ինչպես նաեւ թույլատրել էր դա անել դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի մի մասին: Պետդեպարտամենտում այն ժամանակ հստակեցրել էին, որ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում Ուկրաինա չայցելել «ռուսական ռազմական գործողությունների բարձր սպառնալիքի» պատճառով:

  • Կիսվել: