շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԵՄ-ն Ռուսաստանից ածխի ներմուծումը կարգելի ավելի ուշ, քան պլանավորվել Էր. Reuters

ԵՄ-ն Ռուսաստանից ածխի ներմուծումը կարգելի ավելի ուշ, քան պլանավորվել Էր. Reuters

Եվրամիության դեսպաններն ապրիլի 7-ին մտադիր են համաձայնեցնել ՌԴ-ից ածխի ներմուծման ագելքն օգոստոսի կեսերից՝ մեկ ամիս ավելի ուշ քան պլանավորվել Էր: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության մի աղբյուր: Նշվում Է, որ որոշումն ընդունվել Է Գերմանիայի ճնշման ներքո:

Այդ միջոցը կարող Է դառնալ ՌԴ-ից Էներգակիրների ներմուծման առաջին ուղղակի արգելքը: Ապրիլի 5-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը հայտնել Է, որ Եվրամիությունը պատրաստվում Է խստացնելու պատժամիջոցները Ռուսաստանի դեմ Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության անցկացման պատճառով:

Ինչպես ճշտել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, արգելքը, մասնավորապես, կվերաբերի ՌԴ կիսահաղորդիչների, մեքենաների եւ տրանսպորտային սարքավորումների արտահանմանը: Բացի դրանից, կընդունվեն միջոցներ ՌԴ-ից նավթի մատակարարումների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: